Ապրիլ 28, 2024
5306 դիտում

ԱՊԼ-ի լավագույն լեգիոներ երկրպագուները Թիերի Անրիին են համարում


Լուսանկարը` twitter.com


Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկրպագուները BBC-ի կայքում ընտրել են մրցաշարի պատմության լավագույն լեգիոներներին:

Հարցմանը մասնակցած 250 հազ. երկրպագուների կարծիքով լավագույնը Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Թիերի Անրին է: Նա 8 տարի՝ 1999-2007 թթ. հանդես է եկել Լոնդոնում ու 254 խաղում 174 գոլի հեղինակ դարձել:

ԱՊԼ-ի լավագույն լեգիոներ դարպասապահը Պետեր Շմեյխելն է, պաշտպանը՝ Վենսան Կոմպանին: Քրիշտիանու Ռոնալդուն ամենասիրված ու լավագույնը ճանաչված կիսապաշտպանն է, իսկ հարձակվողը՝ Էրիկ Կանտոնան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին