Ապրիլ 28, 2025
1057 դիտում

Հավաքականը մեկնարկում է ԵՎՐՈ-2020-ի ընտրականում. Թիմի կազմը


Լուսանկարը` Photolure


Մարտի 23-ին ու 26-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում առաջին հանդիպումներն է անցկացնելու:

Մրցակիցները Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հավաքականներն են:

 

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

 

Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով, Հենրի Ավագյան, Գրիգոր Մելիքսեթյան:

 

Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Հայկ Իշխանյան, Արտյոմ Խաչատուրով, Գագիկ Դաղբաշյան, Արմեն Մանուչարյան:

 

Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Արաս Օզբիլիս, Տիգրան Բարսեղյան, Էդգար Բաբայան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան, Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան:

 

Հարձակվողներ՝ Ալեքսանդր Կարապետյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Յուրա Մովսիսյան:

 

Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել Մարկոս Պիզելլին ու Գոռ Մալաքյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին