Մայիս 14, 2025
6100 դիտում

Ինչպես փրկել թիմին ու Սեւ հովազի վերածվել. Սովորեցնում է Օբամեյանգը


Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` eurosport.com


Պիեր Էմերիկ Օբամեյանգը սիրում է իր գոլերն արտասովոր կերպով նշել, այդպես էր նա անում Գերմանիայիում, շարունակում է նաեւ Անգլիայում:

Մանավանդ, երբ գոլերն այդքան կարեւոր են լինում ու թիմին դուրս են բերում Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, գոլի նշումն իսկական տոնի է վերածվում:

ԵԼ-ում «Ռենի» հետ խաղում Օբամեյանգը երկու գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ու Սեւ հովազի դիմակ հագել: Այն 2018 թվականի փետրվարին ներկայացված Մարվել Կոմիքսի առաջին սեւամորթ հերոսն է: Ֆիլմն այս տարի 3 Օսկարի է արժանացել:

«Դիմակ էր պետք, որը կներկայացներ ինձ, ու դա Սեւ հովազն էր: Գաբոնում հավաքականը կոչում են Հովազներ»,- խաղից հետո ասել է հարձակվողը:

Ավելի վաղ «Wakanda Forever» ոճով իրենց գոլերն են նշել Ջեսսի Լինգարդն ու Պոլ Պոգբան:

Օբամեյանգը նախկինում էլ կրել էր կոմիքսների հերոսների դիմակներ: 2014 թվականի Գերմանիայի Սուպերգավաթի ժամանակ «Բավարիայի» դարպասը գրավելուց հետո Սարդ-մարդ էր դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին