«Ռեալն» աշխատանքից հեռացրել է երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Բենիտոյին: Նրան փոխարինելու է ակումբի լեգենդար հարձակվող Ռաուլը:
Բենիտոն Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի «Ռեալ»-«Բարսելոնա» խաղի ժամանակ հեռուստատեսությամբ փորձագետի դերում է հանդես եկել: Նա քննադատել է Արքայական ակումբին ու ասել, որ Վինիսիուսը վատ է գործում, իսկ Կազեմիրոն ու Թոնի Կրոոսն արժանի չեն խաղադաշտում գոնե 1 րոպե անցկացնել:
«Ռեալն» այդ խոսքերի համար Բենիտոյին հեռացրել է աշխատանքից: Ակումբի մինչեւ 18 տարեկանների թիմն այսուհետ մարզելու է Ռաուլը, հայտնում է Marca-ն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: