Նոյեմբեր 29, 2024
5499 դիտում

Ղազարյանը կողմ է, որ Հայաստանում լեգիոներների սահմանափակում լինի


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի առաջնությունում լեգիոներների խնդրին:

«Ուզում եմ մի բանի մասին խոսել, ինչն, իմ կարծիքով, խնդիր է դարձել հայկական ֆուտբոլի համար` օտարերկրացի ֆուտբոլիստների նկատմամբ սահմանափակում չկա: Իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ համամիտ են: Մենք մի անգամ չէ, որ այս թեմայով խոսել ենք, դա շատ լուրջ խնդիր է»,- Facebook-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը:

Նա ընդգծել է, որ արդյունքում հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է ակումբներում, մինչդեռ նրանք պետք է հայկական ֆուտբոլի ապագան լինեն.

«Որակապես լավ լեգիոներները կարեւոր են յուրաքանչյուր առաջնությունում, բայց պետք է սահմանափակում լինի, ինչը հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստներին դրսեւորելու իրենց ունակություններն ու փորձի փոխանակում կատարել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին