4477 դիտում

Չեֆերինը հերքել է, որ ՉԼ-ի եզրափակիչը կարող է կայանալ Նյու Յորքում


Լուսանկարը` prothomalo.com


ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է այն տեղեկությունը, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը հետագայում կարող է կայանալ Նյու Յորքում:

«Այդ հարցն ընդհանրապեչ չի քննարկվել: ՈւԵՖԱ-ն չի պլանավորում ՉԼ-ի եզրափակիչը Եվրոպայից դուրս անցկացնել»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է AP-ն:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ում եզրափակչի անցկացման մասին խոսել էր իսպանական Mediapro մեդիա խմբի նախագահ Խաումե Ռոուրան:

 

2018-2019 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին