Վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայում: Առաջին մրցակիցը Լիխտենշտեյնն է:
Վարդան Մինասյան
Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են սեպտեմբերի 6-ի խաղին, Հրայր Մկոյանն առաջիկա երկու հանդիպումներում չի լինի, քանի որ վնասվածք ունի: Որոշ ֆուտբոլիստներ իրենց թիմերում քիչ խաղաժամանակ են ունեցել, բայց մարզումների ժամանակ նրանց աչքերում կրակ եմ տեսնել: Հույս ունեմ, որ դա հետները կտանեն դաշտ: Մենք հոգեբանորեն պատրաստ ենք:
Լավ ուսումնասիրել ենք Լիխտենշտեյնին: Ազգերի Լիգայում ուժեղ ու թույլ թիմ չկա, այսպես նայում ենք բոլոր հակառակորդներին: Ամեն խաղ փոքր եզրափակիչ է ու կարեւոր է բոլորում էլ հաղթել:
Մեր մարզչական շտաբն օպտիմալ կազմ է ընտրել: Վնասվածքների պատճառով շատերը չմիացան, այս առումով ափսոսանք կա: Յուրա Մովսիսյանին նույնպես շատ էի ցանկանում տեսնել հավաքականում, բայց նա ակումբ չունի: Հուսով եմ, որ այս ընթացքում նա թիմ կգտնի ու հոկտեմբերին կլինի մեզ հետ:
Մեր հավաքականի ֆուտբոլիստները ճկուն միտք ունեն, պարզապես մնում է այն առաջ տանենք ու ինքներս մեզ չխաբենք:
Արաս Օզբիլիս
Լիխտենշտեյնը, ինպես եւ շատ հավաքականներ, թույլ թիմ չէ: Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք վաղվա խաղին, ստանդարտներին ուշադրություն դարձնենք ու մեր խաղը խաղանք:
Թիմում բարձր տրամադրություն է տիրում, մարզումները լավ են անցել, պայքարելու ենք հաղթանակի համար: Մեր հավաքականի ուժը միասնականությունն է, պետք է իրար հետ մնանք ու հաղթենք:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: