Նոյեմբեր 23, 2024
8565 դիտում

CONIFA. Եվրոպական ֆուտբոլի գավաթն Արցախում հրաշալի կանցնի


Լուսանկարը` CONIFA


Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA) անդամներն այցելել են Ստեփանակերտ եւ ունեցել մի շարք հանդիպումներ:

Կառույցի պաշտոնական կայքը պաշտոնապես հաստատել է, որ 2019 թվականին կայանալիք Եվրոպական ֆուտբոլի գավաթը հյուրընկալելու է Արցախը: Հանդիպումները կայանալու են հունիսին Ստեփանակերտում, իսկ օրերը դեռ չեն որոշվել:

 

«Այս տարի Լոնդոնում կայացած հրաշալի առաջնությունը շատ է ոգեւերել բոլորիս: Հաջորդ կանգառը Ստեփանակերտն է: Մեր պատվիրակությունը եղել է այնտեղ, արժանացել հրաշալի հյուրընկալության: Համոզված ենք, որ մասնակցի բոլոր երկրների ֆուտբոլիստները, երկրպագուներն ու լրագրողներն այնտեղ լավ ժամանակ են անցկացնելու»,-ասել է CONIFA-ի նախագահ Պեր-Անդրես Բլինդը:

 

Արցախը CONIFA-ի անդամ դարձել է 2013 թվականին, որից հետո մասնակցել է վերջինիս կողմից կազմակերպված մի շարք մրցաշարերի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին