33-ամյա Քրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական վիճակը զարմացրել է իր նոր ակումբի՝ Թուրինի «Յուվենթուսի» բժշկական անձնակազմին:
Նրա տվյալները համապատասխանում են 20-ամյա մարդու, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լրագրող Մատտեո Բոնետտին:
Բժշկական հետազոտության արդյուները ցույց են տվել, որ Ռոնալդուի օրգանիզմում ճարպն ընդամենը 7 տոկոս է կազմում, երբ նորմալ ցուցանիշը 10-11 է: Բացի այդ էլ հարձակվողի օրգանիզմի համարյա կեսը պատված է մկաններով, երբ միջին ցուցանիշը 46 % է: Ռուսաստանում ավարտված ԱԱ-ում նա վազել է 34 կմ ու այդ արդյունքը գրանցած առաջին խաղացողներից է եղել:
Ռոնալդուն հետազոտության էր ենթարկվել հուլիսի 10-ին: Նրա տեղափոխության համար «Յուվենթուսը» վճարել է 100 մլն եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: