Ապրիլ 26, 2024
23649 դիտում

ՖԻՖԱ-ն հետաձգել է նոր վարկանշային աղյուսակի հրապարակումը


Լուսանկարը` fifa.com


ՖԻՖԱ-ն հետաձգել է նոր վարկանշային աղյուսակի հրապարակումն ու հուլիսի 19-ի փոխարեն այն կլինի օգոստոսի 16-ին:

Դա հնարավորություն կտա Աշխարհի առաջնության արդյունքները սահուն կերպով ամփոփել, այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը.

«Աղյուսակը կհրապարակվի օգոստոսին, որպեսզի ՖԻՖԱ-ի կողմից հաստատված նոր բանաձեւից հետո բոլոր միջազգային հանդիպումները ներառվեն այդ ցանկում»:

Վերջին վարկանշային աղյուսակը եղել է հունիսի 7-ին: Աջաջիկա աղյուսակի միավորները ՖԻՖԱ-ն նոր եղանակով է հաշվարկելու: Այն կիրառվելու է նաեւ այն պատճառով, որպեսզի Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն ընդունած երկրների հավաքականներն ավելի դանդաղ կորցնեն իրենց դիրքերն աղյուսակում, ու ուժեղ ընտրանիների նկատմամբ հաղթանակներն անգամ ընկերական խաղերում շատ միավորներ բերեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին