Ապրիլ 26, 2024
5319 դիտում

Պապաստատոպուլոս. Հենրիխը կարող է Պրեմիեր Լիգայում լավագույնը լինել


Լուսանկարը` FC Arsenal


Լոնդոնի «Արսենալի» նորեկ Սոկրատիս Պապաստատոպուլոսը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին:

2013-ի ամռանը նրանք համալրել էին Դորտմունդի «Բորուսիան», իսկ լոնդոնյան ակումբին միացել 6 ամսվա տարբերությամբ:

Պապաստատոպուլոսն ու Մխիթարյանն ընկերներ են, ու հայ ֆուտբոլիստի մասին նա հետեւյալն է ասել. «Մխիթարյանն ունի բոլոր որակները, որպեսզի Պրեմիեր Լիգայում լավագույնը դառնա: Նա հիանալի է գործում առանց գնդակի ու գնդակով: Դորտմունդում իր վերջին մրցաշարջանում լավագույններից մեկն էր: Պրեմիեր Լիգայում էլ կարող է այդպիսին դառնալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին