Ապրիլ 28, 2024
24673 դիտում

Երեւանյան աստղերի խաղին կմասնակցի նաեւ Ռոման Բերեզովսկին


Լուսանկարը` Photolure


Հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք Լեգենդների խաղը նորանոր աստղերի է հավաքում:

Լուիշ Ֆիգուից հետո հայտնի է դարձել, որ Երեւանում հանդես է գալու նաեւ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ ու այժմյան ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

 

«Շատ ուրախ եմ ու երջանիկ, որ ինձ հրավիրել են մասնակցելու աստղերի խաղին: Անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը»,- վիդեոուղերձում ասել է Բերեզովսկին:

 

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության հանգստյան օրը Երեւանում կայանալու է Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի հավաքականների հանդիպումը:
 

Հուլիսի 6-8-ը Երեւանում ֆան-գոտի կլինի: Խաղից մեկ օր առաջ Ազատության հրապարակում տեղի կունենա մրցաշար ֆուտբոլի լեգենդների եւ Հայաստանի լավագույն խաղացողների միջեւ:
 

Երեւանում կլինեն նաեւ Ռիվալդոն, Կաֆուն, Դիդան, Սամորանոն, Կորդոբան, Սերժինյոն, Բատիստուտան, Կրեսպոն, Մալդինին, Ջորկաեֆը, Ստոիչկովը, Գիգսը, Կալաձեն եւ այլ ֆուտբոլիստներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին