Մայիս 18, 2024
3831 դիտում

Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել


Լուսանկարը` Yura Movsisyan facebook page


Մայիսին Շվեդիայի առաջնությունում վնասվածք ստանալուց հետո Յուրա Մովսիսյանը երեկ ենթարկվել է վիրահատության:

Հարձակվողը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բժշկին, որի շնորհիվ ամեն ինչ հաջող է ընթացել:

«Իհարկե, դժվար է լինելու 4 ամիս վերականգնվելը, սակայն ես 100 տոկոսով ավելի լավ վիճակում կլինեմ, քան նախկինում: Մեծ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, հատկապես իմ ընտանիքի անդամներին ու ընկերներին, ովքեր այս ողջ ընթացքում կողքիս էին»,-գրել է Մովսիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին