«Մանչեսթեր Յունայթեդից» Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց 5 ամիս անց թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է նրա մասին:
Պորտուգալացի մասնագետը՝ պատասխանելով այն հարցին, թե դժվար չէ թիմում պահել այն խաղացողներին, ովքեր հիմնականում կազմում չեն հայտնվում, ասել է հետեւյալը.
«Դա դժվար չէ, այլ անհնար ու կախված է նաեւ խաղացողի որակներից: Այն, թե ինչպես էր դա Միկիին հաջողվում, տարբերվում է մյուսների արածից: Նա հասկացավ, որ պատրաստ չէ այս իրականությանը ֆիզիկապես, հոգեպես ու մրցակցային առումով: Նրա մարմինը նույնպես պատրաստ չէր կարճ ժամանակում հարմարվել հանդիպումներին»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է dailystar.co.uk-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: