Մայիս 18, 2024
4985 դիտում

Յուրա Մովսիսյանը Շվեդիայի առաջնության 9-րդ տուրում վնասվածք է ստացել


Լուսանկարը` dif.se


Յուրա Մովսիսյանը «Յուրգորդենի» կազմում մասնակցել է Շվեդիայի առաջնության 9-րդ տուրին: Նրա թիմը 2:0 հաշվով ուժեղ է եղել «Էրեբրուից»:

Հայ հարձակվողը վնասվածք է ստացել ու ծնկի ցավի պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը: Նա փոխարինվել է 41-րդ րոպեին: Վնասվածքի լրջությունը դեռ պարզ չէ:

 

Մովսիսյանը երկարատեւ դադարից հետո հրավիրվել էր նաեւ Հայաստանի հավաքական: Նա թիմին պետք է միանա Մալթայի ու Մոլդովայի դեմ հանդիպումներում, որոնք կայանալու են մայիսի 29-ին ու հունիսի 4-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին