Մայիս 19, 2024
5374 դիտում

Իսլամական պետությունը կրկին սպառնացել է ֆուտբոլի ԱԱ-ի անցկացմանը


Լուսանկարը` eurosport.com


Իսլամական պետություն խմբավորումը շարունակում է սպառնալ ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացմանը:

Նոր սպառնալիքը կրկին պաստառի տեսքով է եղել, որի վրա պատկերված է Ռուսաստանի ընտրանին ու զինվորական համազգեստով Վլադիմիր Պուտինը: Գրառումները  հետեւյալն են՝ «Կյանք կամ  մահ», «Մեծ հանդիպում» եւ «Իսլամական պետությունն ընդդեմ Ռուսաստանի»:

Իսլամական պետությունը սկսել է պաստառային պատերազմ վարել նախորդ տարվա հոկտեմբերից: Նախկինում դրանցում պատկերված են եղել Մեսսին, Ռոնալդուն ու Նեյմարը:

Աշխարհի առաջնությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին