Ապրիլ 19, 2024
3773 դիտում

Գատուզո. Անգլիայում Մխիթարյանը որպես ֆուտբոլիստ շատ է աճել


Լուսանկարը` arsenal.com


Եվրոպայի լիգայում այսօր «Արսենալը» հյուրընկալելու է «Միլանին»:

Նրանց առաջին դիմակայությունն ավարտվել էր Արսեն Վենգերի թիմի օգտին: Գոլերի հեղինակ էին դարձել Հենրիխ Մխիթարյանն ու Աարոն Ռեմսին:

Իտալացիների գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարծիք է հայտնել Մխիթարյանի մասին ու նշել, որ հայ ֆուտբոլիստը մեծ աճ է գրանցել:

«Անգլիա տեղափոխվելուց հետո Մխիթարյանը որպես ֆուտբոլիստ ավելի է աճել: Նա ոչ միայն տեխնիկապես է լավ գործում, այլ նաեւ դարձել է ավելի արագ»,-նշել է Գատուզոն:

Մարզիչը խոստովանել է, որ իրենք ողջ ուժերը ներդնելու են, որպեսզի Լոնդոնից վերադառնան հաղթանակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին