Նորբերտո Բրիասկոն ուրախ է, որ հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից:
Հարձակվողը խոստովանել է, որ միանգամից է համաձայնություն հայտնել հանդես գալ Հայաստանի ընտրանու կազմում:
«Դա շատ լավ հնարավորություն է ինձ համար: Ուրախ եմ, որ մեկնելու եմ Հայաստան ու ելույթ եմ ունենալու Էստոնիայի ու Լիտվայի թիմերի դեմ»,-Բրիասկոյի խոսքերը մեջբերում է արգենտինական La Pelota Al 10-ը:
Ավելի վաղ ՀՖՖ-ն հրապարակել էր ազգային թիմ հրավիրված ֆուտբոլիստների անունները, որտեղ նշված է նաեւ արգենտինական «Ատլետիկո Ուրական» թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի անունը:
Հայաստանի ընտրանին մարտի 24-ին ընկերական խաղ է անցկացնելու Էստոնիայի, իսկ 27-ին՝ Լիտվայի դեմ:




















