Քաթարի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ՖԻՖԱ-ն հետեւում է Սաուդյան Արաբիայում տիրող իրավիճակին:
Երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների նկատմամբ պատժիչ միջոցներ կարող են կիրառվել: Սաուդյան Արաբիայի հավաքականը կարող է զրկվել 2018-ի Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից:
ՖԻՖԱ-ին մասնավորապես անհանգստացրել է դեկտեմբերին Պարսից Ծոցի Գավաթի խաղարկության ժամանակ Սաուդյան Արաբիայի պահվածքը: Այդ երկրի պետական ԶԼՄ-ը Բահրեյնի ու Քաթարի միջեւ կայանալիք խաղից առաջ ռազմական ելույթներով են հանդես եկել՝ խոստանալով մեծ դրամական պարգեւ «ահաբեկիչներին» հաղթելու համար: Բացի այդ էլ ասիական Չեմպիոնների Լիգայում դեպքեր են եղել, երբ Սաուդյան Արաբիայի ակումբները հրաժարվել են խաղալ քաթարական թիմերի դեմ:
Ֆուտբոլի Ասիական Կոնֆեդերացիան արդեն զգուշացրել է Սաուդյան Արաբիային հնարավոր պատժամիջոցների մասին: Նման քայլեր կարող է ձեռնարկել նաեւ ՖԻՖԱ-ն, եթե ապացուցվի, որ երկրի ղեկավարությունը միջամտում է ֆուտբոլային հարցերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: