«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այսօր Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում «Էստերսունդի» դեմ կայանալիք խաղից:
Նա խոստովանել է, որ անկախ Պրեմիեր Լիգայում զբաղեցրած տեղից՝ ցանկանում են հաղթել Եվրոպայի Լիգայում.
«Թիմի վրա ճնշումը հսկայական է լինելու, բայց փորձելու ենք որքան հնարավոր է առաջ շարժվել: Մրցակիցը կարողացել է խմբից դուրս գալ, ինչն արդեն նշանակում է, որ լավ թիմ է»,- Վենգերի խոսքերը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը:
Մարզիչն ուրախ է, որ այս հանդիպումից հետո մեկ շաբաթ ժամանակ են ունենալու ու ամբողջովին կենտրոնանալու են «Էստերսունդի» դեմ պատասխան հանդիպմանը:
Երեկ լոնդոնցիներն արդեն ժամանել են ցրտաշունչ Էստերսունդ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: