Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականն ավարտել է ելույթներն Ազգերի լիգայում։
Վերջին խաղը հայ ֆուտբոլիստներն անցկացրել են Լիխտենշտեյնի ընտրանու դեմ։ Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Հայաստանից գոլի հեղինակ են դարձել Աննա Դալլաքյանը եւ Նարինե Դավթյանը։
Ազգերի լիգայի խաղարկության C3 խմբում Հայաստանի ընտրանին վաստակել է 7 միավոր ու ելույթն ավարտել 3-րդ տեղում։ Պայքարը կշարունակի 16 միավոր վաստակած Լյուքսենբուրգի հավաքականը։
Երեկ ընկերական հանդիպում է անցկացրել նաեւ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների թիմը։ Կիպրոսի հետ հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: