«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է թիմի եւս մեկ նախկին ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Նրա կարծիքով «Օլդ Թրաֆորդում» Մխիթարյանը բավականաչափ ազատություն չէր ստանում:
«Կարծում եմ՝ «Արսենալին» ավելի շատ է համապատասխանում: Նրա հետ մարզվելիս տեսել եմ, որ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Մանչեսթերում Մխիթարյանն ազատություն չէր ստանում, մինչդեռ ցանկանում էր խաղալ, ինչպես «Բորուսիայում»: Նոր թիմում նա իր շուրջն այլ խաղացողներ ունի, Մխիթարյանը գոլեր է ստեղծելու ու իրացնելու դրանք»,- ասել է Ռունին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: