Մայիս 21, 2025
4436 դիտում

Մխիթարյանի 1-ին խաղն ու պարտությունն «Արսենալում»


Լուսանկարը` 101greatgoals.com

Լուսանկարը` kysports.com

Լուսանկարը` 101greatgoals.com

Լուսանկարը` 101greatgoals.com


Հենրիխ Մխիթարյանի նորամուտի խաղում «Արսենալն» Անգլիայի առաջնությունում պարտություն է կրել:

Զինագործները հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջել են առաջնության հետնապահ «Սուոնսիին»: «Արսենալի» միակ գոլն իր հաշվին է գրանցել Նաչո Մոնրեալը:

Մխիթարյանը պահեստայինների նստարանին է եղել ու փոխարինման է մտել 60-րդ րոպեին: Այդ ժամանակ հաշիվը դեռ հավասար էր՝ 1:1:

61-ին «Սուոնսիին» առաջ է մղել Ջորդան Այուն, վերջնական հաշիվն էլ ձեւակերպել է Սամուել Կլուկասը՝ դառնալով դուբլի հեղինակ:

«Արսենալը» շարունակում է 42 միավորով մնալ 6-րդ հորիզոնականում, «Սուոնսին» էլ 3 միավորի շնորհիվ վերջին տեղից բարձրացել է 17-րդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին