Մայիս 23, 2025
7097 դիտում

Լեհաստանի ընտրանին վաղվա խաղում ակնկալում է միայն հաղթանակ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Լեհաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ժամանել է Երեւան, որտեղ վաղն Աշխարհի առաջնության ընտրական փուլում ուժերն է չափելու Հայաստանի թիմի հետ:


Այսօր թիմի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան ու ֆուտբոլիստներ Կուբա Բլաշիկովսկին, Պիտոր Ժելինսկին ու Գրեգորժ Կրիկովյակը հանդիպել են լրագրողների հետ:

Ադամ Նավալկա

Իմ թիմում պրոֆեսիոնալներ են հանդես գալիս ու պատրաստ են վաղվա խաղին: Ես գոհ եմ մարզումներից, այսօրվա վերջին մարզման ժամանակ մանրուքների վրա ենք ուշադրություն դարձնելու:

Հայաստանը կազմակերպված թիմ է, առաջին խաղում ծանր էր մեզ համար նրանց դեմ խաղալը: Վաղը եւս ոչ հեշտ հանդիպում է սպասվում:

Կուբա Բլաշիկովսկի

Մեծ պատիվ էր Հենրիխ Մխիթարյանի հետ խաղալ «Բորուսիայում», նա շատ է աշխատել ու դրա համար էլ հասել է այսպիսի հաջողությունների: Կարծում եմ, որ Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինելու, թիմն արագ գործող հարձակվողներ ունի, ովքեր լավ են հակագրոհում: Բայց մենք պատրաստ ենք ու վաղը  դուրս ենք գալու հաղթանակի համար:

Գրեգորժ Կրիկովյակ

Ես, ինչպես նաեւ ողջ թիմը, լավ վիճակում ենք գտնվում: Հույսներս դնում ենք մեզ վրա, վաղը պետք է դուրս գանք ու հաղթենք:

Պիտոր Ժելինսկի

Իսկապես, բավականին բարդ խաղ է լինելու Հայաստանի դեմ: Հայերի կազմում հանդես է գալու Մխիթարյանը, որին կփորձենք հսկել ու թույլ չտալ ազատ գործել:

Հայաստան-Լեհաստան հանդիպումը կայանալու է վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին