Մայիս 12, 2025
7868 դիտում

11-մետրանոցներով պարտված «Ռեալն» ու դիպուկ Մխիթարյանը


Լուսանկարը` manutd.com


«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում շարունակում է անպարտելի հանդիպումների շարքը:

Ժոզե Մոուրինյոյի սաները 4-րդ անընդմեջ հաղթանակն են տարել, այս անգամ ուժեղ են եղել Մադրիդի «Ռեալից»:

 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: Ջեսսի Լինգարդի գոլին մադրիդցիները պատասխանել են Կազեմիրոյի 11- մետրանոցով:

 

Հաղթողը որոշվել է 11-մետրանոցներով: ՄՅՈւ-ի կազմում դիպուկ են եղել Հենրիխ Մխիթարյանն ու Դեյլի Բլինդը, իսկ «Ռեալից»՝ Լուիս Միգել Կիեզադան: 2-րդ անգամ իրացնել 11-մետրանոցը Կազեմիրոն չի կարողացել, ու «Յունայթեդը» հաղթել է 2:1 հաշվով:

 

Ամերիկյան վերջին խաղում մանկունիացիները խաղալու են «Բարսելոնայի» դեմ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին