Մայիս 05, 2025
3471 դիտում

ՄՅՈւ-ն Եվրոպայի Լիգայի եզրափակչում է ու կխաղա «Այաքսի» հետ


Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` facebook

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk


«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ: Կիսաեզրափակչի 2-րդ խաղում անգլիական ակումբը 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Սելտայի» հետ:

Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացել է Մարուան Ֆելաինին, հյուրերին հաջողվել է պատասխան գնդակը խփել խաղավարտին: Չնայած ոչ-ոքի արդյունքին՝ ՄՅՈւ-ն առաջին խաղում տարած նվաագույն հաշվով հաղթանակի շնորհիվ շարունակում է ելույթը Եվրոպայի Լիգայում:

«Մեր մրցակիցն իսկական հերոս էր, փոքր քաղաքի թիմը զարմանաի ճանապարհ է անցել: Նրանք հիանալի էին գործում ու մեզ համար մեծ դժվարութուններ ստեղծեցին 2-րդ խաղակեսում: Իմ սաները ֆենոմենալ խաղ ցույց չտվեցին, բայց պայքարեցին, ու ես գոհ եմ, որ 14 հանդիպում անց եզրափակչում ենք»,- ասել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Անգլիական ակումբը մայիսի 24-ին Ստոքհոլմում կայանալիք եզրափակչում մրցելու է «Այաքսի» հետ:

Մոուրինյոն համարում է, որ եզրափակչում իսկական հրեշ-թիմեր են հանդիպելու, բայց իրենք ամեն ինչ անելու են հաղթելու ու Չեմպիոնների Լիգայում հանդես գալու համար:

«Եթե Եվրոպայի Լիգայում հաղթենք, առավել քան երջանիկ կլինեմ: Այն Եվրոպայում կարեւորությամբ 2-րդ գավաթն է: Մենք կկարողանանք Եվրոպայի Սուպերգավաթում խաղալ, այնպես որ Ստոքհոլմում մեզ շատ կարեւոր հանդիպում է սպասվում»:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին