Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդար»-ը 2։1 հաշվով առավելության է հասել «Ռուբին»-ի նկատմամբ։
Էդուարդ Սպերցյանը, որն անցկացրել է իր 140-րդ հանդիպումը «Կրասնոդար»-ի կազմում, դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
«Զգում էինք, որ պետք է էլ ավելի լավ գործել։ Ընդմիջմանը հավաքվեցինք ու դաշտ վերադարձանք, որպեսզի շարունակենք պայքարը հանուն հաղթանակի»,-մեկնաբանել է հայ ֆուտբոլիստը։
«Կրասնոդար»-ը վաստակել է 61 միավոր ու Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: