Մայիս 05, 2025
78 դիտում

«Նոա»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի Գավաթի համար կպայքարեն մայիսի 13-ին


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:

Միմյանց դեմ մրցելու են «Նոա»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն: Հանդիպումը մեկնարկելու է ժամը 19:00-ին:

Եզրափակչի տոմսերն արդեն վաճառքում են եւ արժեն 500-1500 դրամ:

Երկու թիմերն էլ նախկինում մեկական անգամ արդեն տիրացել են Գավաթին, «Նոա»-ն՝ 2019-2020 մրցաշրջանում, իսկ «Արարատ-Արմենիա»-ն՝ 2023-2024:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին