Հունիս 07, 2025
3232 դիտում

Ըստ Պետրոսյանի ու Մխիթարյանի՝ 2016-ի լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է


Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունվարի 9-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ եւ մարզիչ մրցանակների 2016 թվականի հաղթողների անունները:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրապարակել են իրենց տարբերակները:
 
Արթուր Պետրոսյանը Լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում այսպես է քվեարկել՝ Նեյմար, Քրիշտիանու Ռոնալդու եւ Լիոնել Մեսսի: Ըստ նրա՝ Լավագույն մարզիչների եռյակում տեղ են գտել Յուրգեն Կլոպը, Դիեգո Սիմեոնեն եւ Խոսեպ Գվարդիոլան:
 
Հենրիխ Մխիթարյանն էլ քվեարկել է այսպես՝ Լավագույն ֆուտբոլիստ՝ Քրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի եւ Անտուան Գրիզման, Լավագույն մարզիչ՝ Զինեդին Զիդան, Ֆեռնանդո Սանթուշ ու Դիեգո Սիմեոնե:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին