Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտնել էր, որ թիմում իրեն օգնելու են Ռազմիկ Գրիգորյանն ու Սարգիս Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը, որն աշխատում է նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում, խոստովանել է, որ մի գործը մյուսին չի խանգարի:
«Զանգահարեցի Արթուրին, որպեսզի շնորհավորեմ, իսկ նա ինձ առաջարկեց օգնել իրեն: Ես խորհրդակցեցի «Լոկոմոտիվի» մարզիչների ու նախագահի հետ ու տվեցի իմ համաձայնությունը: Պետք է օգնեմ Հայաստանի ընտրանուն լավ պատրաստվել Աշխարհի առաջնության ընտրական խաղերին: Հույս ունեմ, որ վատ մեկնարկը մեր թիմի համար անցյալում կլինի»,- ասել է Հովհաննիսյանը:
Հայաստանի ընտրանին նոր մարզչական խմբի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 11-ին, իսկ մրցակիցը Մոնտենեգրոն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: