Երեւանի «Բանանցի» ղեկավարությունն ու ֆուտբոլիստներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն խոստովանել է, որ այցը եղել է հետաքրքիր եւ զգացմունքային. «Բացահայտեցինք այն մեծ ցավը, որի միջով անցել է Հայաստանը, ավելի լավ ճանաչեցինք մեզ շրջապատող մարդկանց եւ սկսեցինք հասկանալ նրանց աշխարհայացքը, զգացմունքները եւ մտածելակերպը»:
Ֆուտբոլիստ Սոսլան Կաչմազովն էլ նշել է, որ չնայած կարդացել էր ցեղասպանության մասին, իր համար հետաքրքիր էր այցելությունը:
«Տեսա կադրեր ու լուսանկարներ եւ չէի հավատում, որ մարդիկ ունակ են նման բաների: Ցանկանում եմ, որ նմանատիպ թանգարաններ աշխարհի ոչ մի հատվածում այլեւս չստեղծվեն: Չեմ կարող ասել, որ ինձ դուր եկավ. այդ բառը տեղին չէ: Պարզապես ուրախ եմ, որ իմացա այս ողբերգության առաջացման պատճառների մասին, իմացա ճշմարտությունը»,- Կաչմազովի խոսքերը մեջբերում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: