Մայիս 02, 2025
4369 դիտում

Մխիթարյանը 5-րդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է


Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` Photolure


Հայաստանի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Նա վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում ու հինգերորդ անգամ անընդմեջ է դարձել երկրի լավագույն ֆուտբոլիստ:
 
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի ու Ֆրանսիական «Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը: Լավագույն եռյակը եզրափակել է հավաքականի ու ղազախստանյան «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Մխիթարյանը  «Ոսկե գնդակ» մրցանակի հետ կստանա նաեւ 4 միլիոն դրամ պարգեւ: Անդոնյանի ու Պիզելիի համար էլ նախատեսված է 2,8 ու 2 մլն դրամ պարգեւ ու արծաթե եւ բրոնզե ոսկե գնդակներ:

«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում էլ հաղթող է դարձել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է  «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, իսկ 3-րդ՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

Սուքիասյանին կհանձնվի հատուկ մրցանակ, պատվոգիր եւ 2 միլիոն  դրամական պարգեւ:

Mediamax Sport-ն այսպես էր քվեարկել՝ Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի եւ Գաել Անդոնյան: Մարզիչներից՝ Աբրահամ Խաշմանյան, Վարդան Բիչախչյան եւ Աշոտ Բարսեղյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին