exclusive
6320 դիտում

Խորեն Հովհաննիսյան. Աստիճանաբար հարմարվում եմ նոր պաշտոնում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն արդեն երկու օր է զբաղեցնում է Երեւանի «Միկա» ակումբի նախագահի պաշտոնը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել է, որ առաջարկ ստանալուց հետո որոշ ժամանակ մտածել է ու որոշել ընդունել այն:

«Դեռ նոր եմ այս պաշտոնում ու կամաց-կամաց հարմարվում եմ: Մեկ ամիս ժամանակ է մնացել Հայաստանի առաջնության առաջին հատվածի ավարտին, դրա համար լուրջ փոփոխություններ կլինեն արդեն երեւի հաջորդ տարվանից: Սակայն կարող եմ ասել, որ ձմեռային արձակուրդի ժամանակ կոնկրետ աշխատանքներ կսկսենք տանել»,- ասել է Հովհաննիսյանը:

«Միկան» այս տարվանից համագործակցում է «Կվազար» ռուսական ակումբի հետ: Իսկ Հայաստանի առաջնությունում թիմը 10 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին