Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բարձրացել է 5 հորիզոնականով ու այժմ 394 միավորով զբաղեցնում է 83-րդ տեղը:
ԵՎՐՈ-2016-ի I խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը՝ Պորտուգալիան 6-րդն է, Դանիան 22-րդը, Ալբանիան ընթանում է 25-րդ հորիզոնականում, իսկ Սերբիան՝ 66-րդ:
Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտինան 1425 միավորով: Բելգիան 2-րդն է, իսկ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: