Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Սերբիա:
Սեպտեմբերի 4-ին ժամը 22:45-ին 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ընտրանին Նովի Սադ քաղաքում մրցելու է Սերբիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը Սերբիա է մեկնել 23 ֆուտբոլիստներով:
Հայաստանի ու Սերբիայի հավաքականների առաջին հանդիպումը կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 11-ին ու ավարտվել է 1:1 հաշվով: Ռոբերտ Արզումանյանի գոլին սերբերը պատասխանել են Զորան Տոշիչի գնդակով: 2 թիմերը ընտրական I խմբի հետնապահներն են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: