Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է սպորտի ոլորտում «Տարվա լավագույնների» ընտրության մրցույթի 2 անվանակարգերում իր հայտավորած ֆուտբոլիստներին:
«Հայաստանի հանրահռչակմանը նպաստած» մարզիկների թվում են Հենրիխ Մխիթարյանը եւ Տիգրան Բարսեղյանը, որոնք առավել ճանաչելի են դարձնում մեր երկիրը:
Իսկ Վարազդատ Հարոյանը, Էդուարդ Սպերցյանը, Լուկաս Սելարայանը եւ Օգնյեն Չանչարեւիչը կպայքարեն «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում, որպես հանրության շրջանում առավել համակրանք վայելող մարզիկներ, հայտնում են ՀՖՖ-ից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: