Դեկտեմբեր 16, 2024
624 դիտում

Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է ԱԱ-ի որակավորման փուլի վիճակահանությունը


Լուսանկարը` Mediamax/Artur Stabulnieks


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է ԱԱ-2025-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները։

«Բավական հետաքրքիր վիճակահանություն է: Պորտուգալիան եւ Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն: Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը: Իռլանդիային շատ լավ ծանոթ ենք, քանի որ վերջերս ենք խաղացել իրար հետ, իսկ Հունգարիան խաղաոճով եւ կարգով շատ մոտ է Իռլանդիայի ընտրանուն: Պետք է լավ պատրաստվենք եւ ամեն ինչ անենք՝ հնարավորինս հաջող հանդես գալու համար»,- ՀՖՖ-ին ասել է Հարոյանը:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է F խմբում, որտեղ մրցելու է Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողի, Հունգարիայի եւ Իռլանդիայի ընտրանիների դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին