Շվեյցարիայի «Ցյուրիխի» ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը ցանկանում է մինչեւ 24 տարեկանը լավ ու ձեւավորված ֆուտբոլիստ դառնալ:
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախկին խաղացողը այլեւս չի ուզում հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում:
«Իմ նպատակն է եղել խաղալ եվրոպական առաջնությունում, թեկուզ եւ այն թույլ լինի Ռուսաստանից: Սակայն այնտեղ ես կկարողանամ խաղադաշտում անցկացնել 90 րոպե ու աճել: Առաջիկայում ցանկանում եմ ավելի ուժեղ առաջնությունում խաղալ»,-sports.ru-ին ասել է Սիմոնյանը:
Ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական ու պատրաստվելու է ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում սեպտեմբերին Սերբիայի ու Դանիայի դեմ կայանալիք հանդիպումներին:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: