Մայիս 21, 2025
7182 դիտում

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում բարձրացել է 1 տեղով


Լուսանկարը` Մեդիամաքս


Օգոստոսի 6-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով ու այժմ զբաղեցնում է 88-րդ տեղը 373 միավորով:

ԵՎՐՈ-2016-ի I  խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը՝ Պորտուգալիան 6-րդն է 1177 միավորով, Ալբանիան բարձրացել է 22-րդ հորիզոնական 888 միավորով: Դանիան 25-րդն է (876 միավոր), իսկ Սերբիան նահանջել է 66-րդ հորիզոնական (525):

Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինան 1425 միավորով: Բելգիան 2-րդն է, իսկ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին