Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի պորտուգալական «Մարիտիմուի» կազմում:
27-ամյա հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ ցանկանում է հաղթանակներ գրանցել ու հաջողությունների հասնել նոր թիմի հետ:
«Ես առաջին հայն եմ, որ պայմանագիր եմ կնքում պորտուգալական այս ակումբի հետ: Ցանկանում եմ շատ գոլեր խփել ու թիմի համար օգտակար լինել: Հուսամ, որ իմ այստեղ գալով՝ դռներ կբացվեն նաեւ այլ հայ ֆուտբոլիստների համար»,- խոստովանել է Ղազարյանը:
Մինչ այս Գեւորգ Ղազարյանը հանդես էր գալիս Հունաստանի առաջնությունում, որտեղ նախ ներկայացնում էր «Օլիմպիակոսը», ապա «Կերկիրան»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: