Օգոստոս 08, 2025
5877 դիտում

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջել է 84-րդ տեղը


Լուսանկարը` PAN Photo


Հունիսի 4-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով ու 383 միավորով այժմ զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը:

ԵՎՐՈ-2016-ի I  խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը՝ Պորտուգալիան 7-րդն է, Դանիան 29-րդը, Սերբիան նահանջել է 45-րդ հորիզոնական, իսկ Ալբանիան՝ բարձրացել 51-րդ:

Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին 1775 միավորով, երկրորդ տեղ է բարձրացել Բելգիան 1509 միավորով, իսկ Արգենտինան 3-րդն է (1497 միավոր):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին