Մայիս 03, 2025
4349 դիտում

Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերն արժենալու են 4000-10000 դրամ


Լուսանկարը` uefa.com


Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառվելու են ապրիլի 29-ից:

Մարզադաշտի արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000, արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 , հյուսիսային ու հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Տոմսերը կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից եւ Խանջյան 27 հասցեում գտնվող «Հյումել» խանութից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին