Ապրիլ 29, 2025
7622 դիտում

Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ընտրանու մարզիչ


Սարգիս Հովսեփյանը
Սարգիս Հովսեփյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով «Փյունիկի» եւ Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար ռեկորդ է, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
 
Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների  հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից ստանձնել է Հայաստանի Մ-21 տարեկանների ընտրանու ղեկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին