Սեպտեմբեր 07, 2025
3635 դիտում

Միշել Պլատինին վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում


Միշել Պլատինին
Միշել Պլատինին

Լուսանկարը` http://static.guim.co.uk/


Միշել Պլատինին 3-րդ անգամ վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում:

Պլատինին, որը այդ պաշտոնի միակ թեկնածուն է եղել, ստացել է բոլոր 57 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների ձայներն ու այդ պաշտոնում կմնա եւս 4 տարի:

Ֆրանսիացին շնորհակալություն է հայտնել բոլորին վստահության համար ու նշել, որ ապագայում ավելի մեծ հաջողությունների են հասնելու:

Ֆրանսիայի հավաքականի նախկին առաջատարն ընդգծել է, որ առաջիկա տարիներին իրենք կրկին շարունակելու են աշխատել ու զարգացնել ֆուտբոլն ողջ Եվրոպայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին