Սեպտեմբեր 09, 2025
2127 դիտում

Ռոնալդու. Հայաստանի հավաքականը միայն պաշտպանվում էր


Լուսանկարը` uefa.com


Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները Հայաստանին նվազագույն հաշվով հաղթելուց հետո նշել են, որ հայերը փակ ֆուտբոլ են խաղացել, դրա համար էլ հեշտ հանդիպում չի ստացվել:

Ըստ միակ գոլի հեղինակ Կրիշտիանու Ռոնալդուի, կարեւորն այն է, որ իրենք հաղթանակով են ավարտել խաղը:

«Հայաստանը միայն պաշտպանվում էր ու վճռական գործողությունների չէր դիմում: Մրցակիցը եկել էր այստեղ ոչինչ չանելու համար»,- ասել է Ռոնալդուն:

Միգել Դանին նշել է, որ հայերի փակ ֆուտբոլը իրենց համար դժվարություններ է ստեղծել, բայց իրենք պատվով կատարել են առաջադրանքը ու շարունակում են պայքարել եզրափակչի ուղեգրի համար:

«Ալբանիայից կրած պարտությունից հետո մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք: Հայերի դեմ խաղում ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել ու շարունակել լավ ելույթներն ընտրական փուլում»,- սա էլ Ռիկարդո Կարվալիոյի կարծիքն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին