Մայիս 22, 2025
1046 դիտում

Դենիս Թումասյան. «Դինամոյի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո չգիտեմ, երբ կվերադառնամ խաղադաշտ


Լուսանկարը` Facebook


«Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը դեռ չի կարողանում մարզվել Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում «Դինամոյի» դեմ խաղում ստացած վնասվածքի նպատճառով:

«Դինամոյի» դեմ խաղի առաջին կեսում Ալեքսանդր Կոկորինի հետ եմ բախվել: Ահավոր ցավ եմ զգացել ու մարզչին խնդրել ինձ փոխարինել: Հիվանդանոցում հետազոտել են ու պարզվել է, որ կոտրվածքներ չունեմ: Բժիշկները կարծում են, որ նյարդն եմ վնասել»,- ակումբի պաշտոնական կայքին ասել է  Թումասյանը:

Պաշտպանն ընդգծել է, որ դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի իր վերականգնման համար:

«Ուֆա»-«Դինամո»  հանդիպումն ավարտվել է հյուրերի 2:0 հաշվով հաղթանակով:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին