ՈՒԵՖԱ-ն հայտնել է այն 10 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ 2013-2014 մրցաշրջանի Եվրոպայի Լավագույն ֆուտբոլիստ:
Այս կոչման համար պայքարելու են Անխել Դի Մարիան, Դիեգո Կոստան, Ֆիլիպ Լամը, Լիոնել Մեսսին, Թոմաս Մյուլլերը, Մանուել Նոյերը, Արյեն Ռոբենը, Խամես Ռոդրիգեսը, Կրիշտիանո Ռոնալդուն եւ Լուիս Սուարեսը:
Ժյուրին 35 ֆուտբոլիստներից ընտրել է այս 10-ին, ու քվեարկության արդյուքնում օգոստոսի 14-ին նրանցից մնալու են միայն 3-ը: Հաղթողի անունը հրապարակվելու է օգոստոսի 28-ին Մոնակոյում, որտեղ տեղի է ունենալու Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Եվրոպայի Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տրվում է արդեն 4-րդ տարին: Նախորդներում հաղթողներ են դարձել Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան ու Ֆրանկ Ռիբերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: