Դեկտեմբեր 12, 2025
195 դիտում

Լեւոն Արոնյանը Freestyle Chess-ում անպարտելի էր․ Նա դարձավ մրցաշարի հաղթող


Լուսանկարը` Armenian Chess Federation


Քեյփթաունում ավարտվել է Freestyle Chess-ի եզրափակիչ փուլը, որի հաղթողը դարձել է Լեւոն Արոնյանը։

Եզրափակչում նա հանդիպել է Մագնուս Կառլսենին։ Առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գեղեցիկ հաղթանակ է տոնել, իսկ երկրորդում սեւերով ոչ-ոքի խաղացել։ Նա առավելության է հասել 1,5։0,5 հաշվով ու դարձել հաղթող։ Հայ շախմատիստը մինչ այդ եւս ոչ մի պարտություն չէր ունեցել։

 

Արոնյանը Freestyle Chess-ի Լաս Վեգասի փուլում եւս ամիսներ առաջ գրավել էր առաջին տեղը։  

 

Freestyle Chess Grand Slam Tour-ը Ֆիշերի շախմատի ձեւաչափով մրցաշարերի շարք է, որը բաղկացած է հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերից։ Յուրաքանչյուր մրցաշար ունենում է իր հաղթողը, իսկ տարվա վերջում ամենաշատ միավորներ հավաքած խաղացողը դառնում է ազատ ոճի շախմատի աշխարհի չեմպիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին