Դեկտեմբեր 01, 2025
92 դիտում

2025-ի ՖԻԴԵ-ի վերջին աղյուսակում ընդգրկված է Հայաստանի 4 շախմատիստ


Լուսանկարը` FIDE


ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է 2025 թվականի լավագույն շախմատիստների դասակարգման վերջին աղյուսակը։

Տղամարդկանց ցանկում կա միայն մեկ ներկայացուցիչ։ Շանթ Սարգսյանը 2665 անհատական ցուցանիշով զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 37-րդն է (2408), Լիլիթ Մկրտչյանն ընթանում է 75-րդ (2366) տեղում, իսկ Մարիամ Մկրտչյանը 2353 միավորով 90-րդն է։

Վարկանշային աղյուսակների առաջատարները Մագնուս Կարլսենն (2840) ու Յիֆան Հոուն (2613) են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին