Դեկտեմբեր 01, 2025
99 դիտում

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթողը Հայկ Մարտիրոսյանն է


Լուսանկարը` Armenian Chess Federation


Որոշվել են Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարի մեդալակիրները:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած 4 օրվա պայքարից հետո հաղթող է դարձել Հայկ Մարտիրոսյանը: Նրան հաջորդել են Նիհալ Սարին (Հնդկաստան) ու Պարհամ Մագսուդլուն (Իրան): Լավագույն 5-յակում են նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարին մասնակցել են 5 երկրի 10 շախմատիստներ: Դրամական պարգեւ էր նախատեսված մինչեւ 5-րդ տեղը զբաղեցրած մասնակիցների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին